Բացահայտիր Արագածոտնը-Ռապի լիճ — Արագածի թաքնված մարգարիտը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Ռապի լիճ — Արագածի թաքնված մարգարիտը

Ռապի լիճը Հայաստանի հրաշալի բնական անկյուններից մեկն է, որը Արագած լեռան յոթ բարձրալեռնային լճերից մեկն է (մյուսներն են՝ Քարի լիճը, Աստղկանը, Ումրոյ լիճը, Մթնալիճը, Լեսինգի լիճը և Եղնալիճը)։

Այս գեղատեսիլ ջրավազանը գտնվում է ծովի մակարդակից 3001 մետր բացարձակ բարձրության վրա, իսկ նրա հայելու մակերեսը կազմում է 1,2 հեկտար (ավազանի մակերեսը՝ 1,2 կմ²)։

Լիճը տեղակայված է Դաշտակի ջուր գետի ձախ ափին՝ Գեղաձոր գյուղից մոտ 9 կմ հեռավորության վրա։

​Դեպի Ռապի լիճ տանող ճանապարհը հարուստ է հիասքանչ ալպիական մարգագետիններով, յուրահատուկ ծաղիկներով, ինչպես նաև ուտելի, ոչ ուտելի և բժշկության մեջ լայնորեն կիրառվող տարատեսակ բույսերով։

Այս վայրի առանձնահատկություններից մեկն այն է, որ տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձյունով։ Լճի ափից հիանալի ու պարզ երևում է Արագածի հյուսիսային պատը, ինչը տեսարանն էլ ավելի տպավորիչ է դարձնում։

​Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձորի բնակավայրից դեպի Ռապի լիճ կարելի է հասնել ինչպես ոտքով, այնպես էլ բեռնատարով, ամենագնացով կամ տեղանքին հարմարվող ցանկացած այլ ավտոմեքենայով։

​Տեղակայումը և Հայաստան, Արագածոտնի մարզ, Արագած լեռնազանգվածի հյուսիսային մաս։

Կոորդինատներ. 40.5756° N, 44.1758° E