Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ հարևանի շունը հաչացել է 32-ամյա տղամարդու մանկահասակ երեխայի վրա, տղամարդն էլ վերցրել է հրացանը և կրակել շան վրա
· Թալին

Մայիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 28-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Խորեն Խ․-ի շունը, որը գտնվել է արձակված վիճակում հաչացել է հարևանությամբ բնակվող 32-ամյա Կարեն Հ․-ի մանկահասակ երեխաների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Կարեն Հ․-ն Թալին քաղաքի Խանջյան փողոցում իր հորը պատկանող որսորդական հրացանով մեկ կրակոց է արձակել Խորեն Խ․-ի շան ուղղությամբ և սատկացրել։
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք որսորդական ողորկափող հրազենի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։