Ոստիկանության գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել. «Հրապարակ»
· Հայաստան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեռեւս անցած ուրբաթ օրը մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել, ասվել է, որ հարկ եղած դեպքում պետք է փակել մարզերից Երեւան մտնող ճանապարհները, թույլ չտալ, որ մարդիկ գան մայրաքաղաք։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել է իր «սեւ գործը» եւ կանխատեսել, որ ընդդիմությունն իր էլեկտորատին փողոցային պայքարի կկանչի
տեսնելով ընտրակեղծիքները:
Սակայն երեկ՝ մինչեւ երեկո ընդդիմադիրները քննարկումների մեջ էին եւ անգամ խուսափում էին գնահատականներ տալ ընտրությունների մասինգոնե հայտարարել, որ չեն ճանաչում դրանց արդյունքները։