Ազգային պարերի ուսուցման անվճար դասընթաց Ապարանում. Ապարանի համայնքապետարան
· Ապարան

Ապարանի համայնքապետարանը տեղեկացնում է.
«ԿրթաԲ․Ա․Ց․ Ապարան ՄՈՒԿ» կենտրոնը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու «Ազգային պարերի ուսուցման» դասընթացի։
Եթե ցանկանում եք.
Ծանոթանալ հայկական ազգային պարարվեստին,
Սովորել աշխատանքային դասի պարեր,
Սովորել ծիսական դասի պարեր,
Սովորել ռազմական դասի պարեր,
Ակտիվ և հետաքրքիր անցկացնել ձեր ազատ ժամանակը,
Դառնալ հայկական մշակույթի կրող և տարածող,
Ապա միացե՛ք ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն հայկական տարբեր տարածաշրջանների ազգային պարեր, կծանոթանան դրանց պատմությանը, նշանակությանը և մշակութային արժեքին։
Դասընթացի մեկնարկը՝ Հունիս, 2026 թվական
Տևողությունը՝ 2 ամիս
Վայրը՝ «ԿրթաԲ․Ա․Ց․ Ապարան ՄՈՒԿ» կենտրոն, քաղաք Ապարան, Բաղրամյան 26/1
Տրվում է ավարտական կամ մասնակցության վկայական։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով՝
Գրանցման վերջնաժամկետը՝ Մինչև 15․06․2026թ․ (ներառյալ)։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 (93) 44-22-69
+374 (94) 96-10-02
Դասընթացը ֆինանսավորվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի (DVV International) կողմից: