Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում հունիսի 10/11-ին

· Արագածոտն

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում  հունիսի 10/11-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հունիսի 10-ին ժամը 11:45-ից մինչև հունիսի 11-ի ժամը 11:00-ն կդադարեցվի  Ագարակ, Կոշ, Ուջան, Շամիրամ, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: