Բացահայտիր Արագածոտնը- Մթնալիճ

Մթնալիճը Արագածի ամենաբարձրլեռնային և գեղատեսիլ լճերից մեկն է, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում:
Այն տեղակայված է Արագածի հյուսիսային լանջին՝ Հայաստանի ամենաբարձր լեռան գագաթի տակ:
Լիճը գտնվում է ծովի մակերևույթից մոտավորապես 3446 - 3500 մետր բարձրության վրա և զբաղեցնում է շուրջ 0.7 հեկտար մակերես:
Այս յուրահատուկ լիճը հայտնի է իր յուրօրինակ կապույտ երանգով և հյուսիսային պատի շքեղ ու տպավորիչ տեսարանով:

Խիստ կլիմայական պայմանների պատճառով տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով:
Մթնալիճ տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ ալպիական գոտիներով:
Այն սիրված ու հայտնի ուղղություն է սիրողական արշավների և էկոտուրիզմի սիրահարների համար:
Ամենահայտնի արշավային երթուղիներն անցնում են Գեղաձոր կամ Մեծ Մանթաշ համայնքներով՝ ճանապարհին ներառելով նաև Ռապի լիճը:
Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Մեծ Մանթաշ գյուղից 15.2 կմ հարավ-արևելք։
Կոորդինատները՝ 40.5486° N, 44.1847° E
Լուսանկարը `Հատիս Տուր-ի