Բացահայտիր Արագածոտնը- Քարի լիճ. Արագածի բարձրլեռնային մարգարիտը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը- Քարի լիճ. Արագածի բարձրլեռնային մարգարիտը

Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հարավային գագաթից մոտ 3.5 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 3200 մետր բարձրության վրա:

Այս բարձրլեռնային քաղցրահամ լիճն ունի սառցադաշտային ծագում և առաջացել է սառցե գոյացություններից, ինչով էլ պայմանավորված է դրա ջրի մշտական սառնությունը:

Լճի հայելու մակերեսը կազմում է շուրջ 0.12 կմ², իսկ առավելագույն խորությունը հասնում է 9 մետրի:

Քարի լիճը շրջապատված է խիստ լեռնային լանդշաֆտով, որտեղ տարվա մեծ մասը ձնածածկույթը պահպանվում է, ստեղծելով յուրօրինակ ալպիական տեսարան:

Լիճը հեշտությամբ հասանելի է ավտոմեքենայով՝ շնորհիվ Բյուրականից սկիզբ առնող ասֆալտապատ ճանապարհի, որը հասնում է հենց ափ:

Դեպի լիճ տանող տարածքն ընդգրկված է «Արագած Ալպյան» արգելոցի մեջ, որտեղ հանդիպում են հազվագյուտ բուսատեսակներ և յուրահատուկ ծաղիկներ:

Լճի հարավային ափին դեռևս 1942 թվականից գործում է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտական կայանը, որը հիմնադրվել է հայտնի ֆիզիկոսներ Արտեմ և Աբրահամ Ալիխանյանների կողմից:

Գիտական կայանի ջրամատակարարումն ապահովելու նպատակով լճի հարավային արտահոսքը փակվել է բետոնե պատով, ինչի շնորհիվ բարձրացել է ջրի մակարդակը, իսկ ձմռանն այն մինչև հատակը չի սառցակալում:

Լճում առկա է իշխան ձուկ, որի պոպուլյացիան պարբերաբար լրացվում է արհեստականորեն բուծված մանրաձկան միջոցով:

Քարի լճի հետ է կապվում նաև Մասիսի և Արագածի մասին հայտնի ավանդազրույցը, ըստ որի՝ լիճը գոյացել է Արագած լեռան արցունքներից, երբ քույրերը վիճել են ու հավերժ բաժանվել միմյանցից:

Լճի աշխարհագրական կոորդինատներն են՝ 40.4733°N, 44.1811°E