Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

· Արագածոտն

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

Անտառային էկոհամակարգերի պահպանության և անտառների առողջ վիճակի ապահովման նպատակով 2026 թվականի հունիսի 8-ից Արագածոտնի մարզում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառածածկ տարածքներում մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի օդային կենսաբանական միջոցառումները։

Միջոցառումներն իրականացվում են շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։

Ուղղաթիռի միջոցով նպատակային մշակման են ենթարկվում անտառային տարածքներ, որոնք վարակվել են տերևակեր վնասատուներով։

Կիրառվում են շրջակա միջավայրի համար անվտանգ կենսաբանական պատրաստուկներ, որոնք նախատեսված են վնասատուների տարածումը սահմանափակելու և անտառային էկոհամակարգերի կենսաբանական հավասարակշռության պահպանմանը նպաստելու համար։

Անտառներին հարակից համայնքների բնակիչները, անտառային տարածքներում մեղվաընտանիքներ ունեցող անձինք նախապես իրազեկվել են կենսաբանական միջոցառումների անցկացման և այդ ընթացքում անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ։

Ըստ նախատեսածի՝ աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 30-ը։

Կենսաբանական պայքարի մեթոդների կիրառումը համարվում է անտառների պաշտպանության արդյունավետ և բնապահպանական առումով պատասխանատու գործիք․ այն հնարավորություն է տալիս նվազեցնել վնասատուների պատճառած վնասը՝ միաժամանակ պահպանելով անտառային կենսաբազմազանությունը և բնական միջավայրի կայունությունը։