Ապարանում մեկնարկել է «Բուսաբուծության աջակցության 2026» ծրագիրը. Ապարանի համայնքապետարան
· Ապարան

Ապարանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ մեկնարկել է ՀՀ կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N384-Լ որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության 2026 թվական» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Ծրագրի մանրամասնություններին, չափանիշներին և դիմելու կարգին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել Ապարանի համայնքապետարանի Գյուղատնտեսության, բնապահպանության և կոմունալ տնտեսության բաժին կամ համապատասխան վարչական տարածքի ղեկավարին: