Ապարանում նոր գրաֆիտի աշխատանքներ են իրականացվում. Ապարանի համայնքապետարան

· Ապարան

Ապարանում նոր գրաֆիտի աշխատանքներ են իրականացվում. Ապարանի համայնքապետարան

Street Art-ը ժամանակակից կերպարվեստի ուղղություն է, որը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր քաղաքներում` քաղաքային կյանքը լցնելով նոր գույներով:

Ապարանի համայնքապետարանից հայտնում են, որ Ապարանը ևս համընթաց քայլելով համաշխարհային մշակութային զարգացման հետ, քաղաքի տարբեր հատվածներում նախաձեռնել է գրաֆիտիի նոր և մոդեռն աշխատանքներ:

«Եվրոպական երիտասարդ դեսպաններ» ծրագրի շրջանակներում Ապարանի պատերից մեկը ներկվեց ծրագրի 10-ամյակին նվիրված գրաֆիտիով:

Աշխատանքները շարունակվելու են և Ապարանի շենքերը շուտով զարդարված կլինեն ժամանակակից և նորաոճ աշխատանքներով: