Արագածոտնի մարզում ընդունվում են հայտեր երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

· Արագածոտն

Արագածոտնի մարզում ընդունվում են հայտեր   երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից հայտնում են.

ՀՀ Արագածոտնի մարզի զոհված, հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան ունեցող զինծառայողների, աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների ամառային հանգիստը կազմակերպվում է երկու հերթափոխով

1-ին հերթափոխ՝ 20.06.2026թ.-29.06.2026թ.,

2-րդ հերթափոխ՝ 29.06.2026թ.-08.07.2026թ.,

Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար:

Ցանկացողները երկրորդ հերթափոխի համար կարող են դիմել համայնքապետարաններ կամ ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն,

հեռ․՝ +374 232 3-32-50