«Ես ու երեխաս խեղդվելով արթնացանք»․ Աշտարակում բնակչի բողոքը՝ խոտի ու տերևների այրման դեմ

· Աշտարակ

«Ես ու երեխաս խեղդվելով արթնացանք»․ Աշտարակում բնակչի  բողոքը՝ խոտի ու տերևների այրման դեմ

Լուսինե Խաչատրյանը գրում է.

Լուսադեմ 6:30

Քնից արթնացել ենք ես և պուճուրս հազալով, խեղդվելով.

Ամբողջ սենյակում ծուխ է.

Ամառ է քնում ես պատուհաններդ բաց, չկարծելով, որ կողքիդ ապրող մարդիկ կարող են լինել ոչ ադեկվատ և անգամ ամռան տապին այրել խոտ և տերև.

Հիմա ամբողջ տունը ծուխ է, ոչ պատուհան կարող ենք բացել, որ ծուխն անցնի, քանզի դրսում ծուխը շարունակվում է, ոչ դուրս կարող ես վազել մաքուր օդ շնչելու.

Աշտարակի համայնքապետարան

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

կպատասխանեք ձեր քաղաքացուն, ինչպես վարվել.

այս հարցը ԱՆՀԱՊԱՂ լուծում է պահանջում.

Ես գնացի գտա բնակչին, ասեցի ամեն բան, զարմացած նայում է դեմքիս, ասում է աղբատարները չեն տանում, անգամ գումար ենք առաջարկում չեն տանում.

Հետևաբար ոչինչ որ դուք խեղդվում եք, կարևորը իր այգին մաքուր լինի։