Բացահայտիր Արագածոտնը- Հորթախեղդ լիճ

Հայաստանի բնության թաքնված ու հիասքանչ անկյուններից է Հորթախեղդ լիճը, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ հանգած հրաբուխ Արագածի արևելյան լանջին:
Այս փոքրիկ, բնական ջրավազանը հանդիսանում է հանրապետության ամենաբարձրադիր լճերից մեկը, որն իր անգերազանցելի տեսարաններով ու վայրի բնությամբ գրավում է լեռնագնացների և էկոտուրիզմի սիրահարների ուշադրությունը:
Լիճը տեղակայված է ծովի մակերևույթից 3317 մետր բարձրության վրա, ինչը թելադրում է տեղանքի յուրահատուկ կլիմայական պայմանները:
Բարձրլեռնային դիրքի պատճառով տարվա մեծ մասը լճափնյա տարածքը ծածկված է ձնով, իսկ ջուրը նույնիսկ ամռան ամիսներին պահպանում է իր սառնությունը:
Լճի հայելու մակերեսը կազմում է ընդամենը 1.2 հեկտար, սակայն նրա շրջակայքի ալպիական բնապատկերները և Արագածի վեհաշուք գագաթների համադրությունը ստեղծում են անկրկնելի տեսարան:
Դեպի լիճ տանող երթուղին հիանալի տարբերակ է քայլարշավների սիրահարների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Արագած լեռան քիչ հայտնի, բայց տպավորիչ անկյունները:
Այս բարձրադիր լիճը գտնվում է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղից մոտ 13 կմ դեպի հարավ-արևելք՝ Արագած լեռան արևելյան լանջի բարձունքներում:
Լճի ստույգ աշխարհագրական կոորդինատներն են՝ 40.5283° N, 44.2522° E:
Լուսանկարը`Armgeo. am-ի