Ամառային զորակոչ է․ Արագածոտնի նորակոչիկները բանակ են մեկնում. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից հայտնում են.
Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատից այսօր առավոտյան պարտադիր զինվորական ծառայության մեկնեց Արագածոտնի նորակոչիկների առաջին խումբը։
Նրանց բարեմաղթանքներ հղեցին ու ճանապարհեցին զինկոմիսարիատի սպաներն ու Արագածոտնի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Մելքոնյանը։
Մեր նորակոչիկներին մաղթում ենք խաղաղ երկնքի տակ բարի ծառայություն։