Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում հուլիսի 2/3-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 2-ին ժամը 14:00-ից մինչև հուլիսի 3-ի ժամը 14:00-ն կդադարեցվի Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ (Աշտարակի շրջ),Արագածոտն, Ուջան, Կոշ, Շամիրամ, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: