Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է. Թալինի համայնքապետարան

· Թալին

Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է. Թալինի համայնքապետարան

Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան տարեդարձն է՝ մի մարդու, ում անունը հավերժ գրվեց մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ՝ որպես խիզախության, հավատարմության և անձնազոհության վառ օրինակ։

Թաթուլ Կրպեյանը այն սերնդի ներկայացուցիչն էր, որը ոչ թե խոսեց հայրենիքի մասին, այլ գործեց՝ ամենաթանկը զոհաբերելով հանուն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազատության։

Նրա կյանքն ու սխրանքը մեզ պարտավորեցնում են արժևորել անկախությունը, ամրապնդել մեր պետությունը և լինել պատասխանատու մեր ապագայի համար։

Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, առավել կարևոր է հիշել և շարունակել նրա ուղին՝ ապրելով նրա պատգամով՝ լինել միասնական և անսասան մեր արժեքներում։

Խոնարհում և երախտագիտություն մեր հերոսի հիշատակին։

Հավերժ փառք Թաթուլ Կրպեյանին, - ասել է

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։

Այս առիթով Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին։