Բացահայտիր Արագածոտնը- Կուրաղբյուր և Եղնալիճ լճեր

Կուրաղբյուր և Եղնալիճ լճերը Արագած լեռան հիասքանչ բնական զարդերից են , որոնք գտնվում են լեռան հյուսիսարևելյան լանջին՝ շրջապատված ալպիական գեղատեսիլ լանդշաֆտներով:
Այս երկու բարձրալեռնային ջրավազանները տեղակայված են միմյանց բավականին մոտ՝ ընդամենը 230 մետր հեռավորության վրա:
Չնայած իրենց մոտ լինելուն`դրանք գտնվում են տարբեր բարձրությունների վրա։
Կուրաղբյուր լիճը ծովի մակարդակից բարձր է 2985-2995 մետր, իսկ Եղնալիճը տեղակայված է փոքր-ինչ ավելի վերևում՝ 3016 մետր բարձրության վրա:
Կուրաղբյուր լիճը, որը հայտնի է նաև Քուրդբուլաղ անվամբ, ունի մոտ 0.1 կմ² մակերես:
Այն իրենից ներկայացնում է հանգիստ ու վճիտ ջրերով ալպիական մի ջրամբար, որն արտացոլում է Արագածի խրոխտ կատարներն ու կապույտ երկինքը:
Լճի շրջակայքն աչքի է ընկնում հարուստ բուսականությամբ, իսկ գարնանն ու ամռանը պատվում է վառ կանաչ գորգով, ինչը լանդշաֆտին հաղորդում է հեքիաթային տեսք:
Տարվա ցուրտ եղանակներին լճերի տարածքը ծածկվում է ձյան հաստ շերտով՝ ստեղծելով յուրօրինակ ձմեռային տեսարաններ, որտեղ սպիտակ ձյունածածկ լանջերի ֆոնին առանձնանում են լճերի մութ ջրերը:
Այս լճերը հատկապես սիրված վայր են էկոտուրիզմի և արշավների սիրահարների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Արագած լեռան ոչ այնքան հայտնի, բայց չափազանց տպավորիչ անկյունները: Տարածքը հիանալի է վրանային գիշերակացերի, լեռնային քայլարշավների և վայրի բնության գրկում լիակատար հանգստություն գտնելու համար:
Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Արագած լեռան հյուսիսարևելյան լանջ
Կոորդինատները՝ 40°33′55″N 44°14′55″E