«Ֆեստիվառ»-ն ու Քաղաքի օրը՝ Թալինում. Թալինի համայնքապետարան
· Թալին

Թալինի համայնքապետարանը
տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Թալին քաղաքում անցկացվելու են «Ֆեստիվառ» մշակութային-զբոսաշրջային փառատոնը և Թալին քաղաքի օրվան նվիրված միջոցառումները։
Միջոցառումների կազմակերպման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության կազմակերպման մեջ կլինեն հետևյալ ժամանակավոր փոփոխությունները․
Հուլիսի 14-ից մասնակի փակ կլինի Թալինի կենտրոնական հրապարակ մուտքը Գայի, Խանջյան և Սպանդարյան փողոցների կողմից
Հուլիսի 18-ին՝ ժամը 08:00-ից մինչև 00:00, փակ կլինի դեպի կենտրոնական հրապարակ մուտքը Սպանդարյան, Կոմիտաս, Խանջյան, Շահումյան և Գայի փողոցներից։
Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 08:00, փակ կլինի Խանջյան փողոցի՝ ոստիկանության խաչմերուկից մինչև կենտրոնական հրապարակ տանող ճանապարհահատվածը։
Ուշադրություն. Թալին–Երևան երթուղու ավտոբուսները կմեկնեն Թալինի ավտոկայանից։
Համայնքապետարանը բնակիչներին , խնդրում է նշված օրերին երթևեկել շրջանցող ճանապարհներով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հայցում է ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։
Միաժամանակ,
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է իրականացրել Թալին քաղաքում՝ ծանոթանալու «Ֆեստիվառ» մշակութային-զբոսաշրջային փառատոնի և Թալինի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին։
Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը հետևել է կատարվող աշխատանքներին, գնահատել կազմակերպչական գործընթացները և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ՝ բոլոր աշխատանքները սահմանված ժամկետներում և բարձր որակով ավարտելու նպատակով։
Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, որպեսզի հուլիսի 18-ին Թալինը հյուրերին և բնակիչներին դիմավորի տոնական, անվտանգ և պատշաճ կազմակերպված պայմաններում։