Թալինի համայնքի մանկապարտեզներում փորձարկվել են տարհանման գործողությունները. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինի համայնքի մանկապարտեզներում փորձարկվել են տարհանման գործողությունները. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանը տեղեկացնում է.

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետների և Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանի մասնակցությամբ Ներքին Բազմաբերդ և Ագարակավան բնակավայրերի մանկապարտեզներում կազմակերպվել և անցկացվել են «Երկրաշարժի դեպքում տարհանում» թեմայով գործնական պարապմունքներ։