Թալինում մեկնարկել է Կայուն էներգիայի շաբաթը՝ մանկապարտեզում իրականացված կրթական միջոցառմամբ. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինում մեկնարկել է Կայուն էներգիայի շաբաթը՝ մանկապարտեզում իրականացված կրթական միջոցառմամբ. Թալինի համայնքապետարան

Թալին համայնքապետարանից հայտնում են, որ Թալին համայնքում արդեն մեկնարկել է Կայուն էներգիայի շաբաթը, և հերթական միջոցառումն այս անգամ իրականացվել է Աշնակի մանկապարտեզում՝ փոքրիկների ակտիվ մասնակցությամբ։

Միջոցառման շրջանակում անցկացվել է «Մաքուր մոլորակ» թեմայով իրազեկման հանդիպում, որտեղ դաստիարակչական անձնակազմը երեխաների հետ խաղային և հարցուպատասխանի ձևաչափով քննարկել է՝

ինչ է մաքուր մոլորակը և ինչպես կարող ենք միասին պահպանել այն։

Այնուհետև կազմակերպվել է տեսակավորման մրցույթ, որի ընթացքում փոքրիկները պատրաստել են թղթե աղբամաններ և մասնակցել խաղային մրցույթի՝ սովորելով ճիշտ տարբերակել և տեղադրել աղբը համապատասխան աղբամաններում։

Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն կրթում են, այլև ձևավորում են պատասխանատու և գիտակից վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ դեռ վաղ տարիքից։

Միջոցառումն իրականացվել է Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք նախաձեռնության շրջանակում անցկացվող Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում։