Բացահայտիր Արագածոտնը-Աստղկան լիճ

Աստղկան լիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հյուսիսային լանջին, Դաշտակիջուր գետի աջ ափին:
Այն Մեծ Մանթաշ գյուղից գտնվում է 15 կմ հարավ-արևելք՝ ծովի մակերևույթից 3116 մ բարձրության վրա: Լճի մակերեսը 1,04 հա է:
Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է:
Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձյունով: Աստղկան լիճ տանող ճանապարհն անցնում է ալպիական գոտիներով և Արագածի հյուսիսային պատի տեսարանով:
Աստղկան լիճ կարելի է հասնել հետևյալ կերպ՝ սկզբից Գեղաձորից մինչև Ռապի լիճ հասնել բեռնատարով կամ ամենագնացով, այնուհետև քայլարշավով հասնել Աստղկան լիճ:
Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Արագածի հյուսիսային լանջ:
Կոորդինատները՝ 40.5401° N, 44.1843° E
Լուսանկարը`Armgeo. am - ի