«Ֆեստիվառ». Թալինի տոնական օրը. Թալինի համայնքապետարան

· Թալին

«Ֆեստիվառ». Թալինի տոնական օրը. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանը հայտնում է.

Հուլիսի 18-ին Թալինը դարձավ մշակույթի, զբոսաշրջության և հայկական հյուրընկալության կենտրոնը։ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-մշակութային փառատոնի և Թալինի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում քաղաքը հյուրընկալեց հազարավոր այցելուների՝ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։

Տոնական օրը միավորեց պատմությունը, մշակույթը, ազգային ավանդույթներն ու ժամանակակից արվեստը։ Տեղական արտադրանքի տոնավաճառը, մշակութային ծրագրերը, զբոսաշրջային այցելությունները և երեկոյան մեծ համերգը Թալինը վերածեցին իրական տոնախմբության՝ լի գույներով, ժպիտներով և անմոռանալի պահերով։

Այս ֆիլմը պատմում է մի օրվա մասին, երբ Թալինը բացեց իր դռները հազարավոր հյուրերի առաջ՝ ներկայացնելով իր հարուստ պատմամշակութային ժառանգությունը, աշխատասեր մարդկանց, ազգային արժեքներն ու հյուրընկալության լավագույն ավանդույթները։

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-մշակութային փառատոնը և Թալինի օրվան նվիրված տոնական միջոցառումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Առաջին ալիքի և Թալինի համայնքապետարանի համատեղ նախաձեռնությամբ։