Բացահայտիր Արագածոտնը․ «Նիգո դռան սուրբ» գետնափոր մատուռը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը․ «Նիգո դռան սուրբ» գետնափոր մատուռը

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Վերին Բազմաբերդ գյուղում է գտնվում ուշագրավ և յուրօրինակ մի սրբատեղի՝ «Նիգո դռան սուրբ» անվամբ հայտնի գետնափոր մատուռը։

Ժայռափոր ու հողափոր այս սրբավայրը տեղի բնակիչների և ուխտավորների համար ունի առանձնահատուկ հոգևոր նշանակություն։

​Մատուռը ամբողջությամբ փորված է գետնի տակ՝ ստեղծելով ինքնատիպ քարանձավային մթնոլորտ, որտեղ լույսն անցնում է առաստաղին բացված բնական լուսանցքից (երդիկից)։

Ներսում տեղադրված են տարբեր պատկերաքանդակներ, խաչեր, ինչպես նաև Սուրբ Աստվածածնի և Հիսուս Քրիստոսի պատկերներով սրբապատկերներ, որոնց առջև այցելուները մոմ են վառում ու աղոթք բարձրացնում։

Ժողովրդական ավանդությունը սրբատեղիին վերագրում է պահապան ու զորավոր նշանակություն։

Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Թալինի շրջան, Վերին Բազմաբերդ գյուղ

Կոորդինատները՝ 40°22'00.0"N 44°01'00.0"E

Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։