Անդրանիկ Հակոբյանը՝ Փոթիի միջազգային շախմատի փառատոնի բրոնզե մեդալակիր. Թալինի համայնքապետարան
· Թալին

Թալինի համայնքապետարանը տեղեկացնում է.
Հուլիսի 12–20-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվեց «19th Poti International Chess Festival – Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարը։ Թալին համայնքի Ագարակավան բնակավայրի բնակիչ,Ավանի շախմատի դպրոցի սան Անդրանիկ Հակոբյանը հաջողությամբ հանդես եկավ մրցաշարում՝ դառնալով D-Open խմբի բրոնզե մեդալակիր։ Համայնքապետարանը շնորհավորում է Անդրանիկին այս գեղեցիկ նվաճման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ և հաջողություններ։(Մարզիչ՝ Դ. Հունանյան)