Բացահայտիր Արագածոտնը-Աղձքի պատմամշակութային արգելոց

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Աղձքի պատմամշակութային արգելոց

Աղձքի պատմամշակութային արգելոց-թանգարանը Հայաստանի հնագույն հուշարձանախմբերից է, որն անմիջականորեն կապված է հայոց պետականության և Արշակունյաց թագավորական տոհմին։

Արգելոց-թանգարանն իր մեջ ներառում է մի քանի կարևորագույն պատմական շերտեր։

  1. Արշակունյաց թագավորների դամբարանը (IV դար)

  2. թանգարանի կենտրոնական և ամենանշանակալի մասն է։

  3. Այն կիսագետնափոր կառույց է, որտեղ տանող աստիճանները բացվել են պեղումների ժամանակ։

  1. Դամբարանն ունի խաչաձև հատակագիծ և կառուցված է տուֆի խոշոր սալերով։

  2. Դամբարանի վերնամասում ժամանակին եղել է երկհարկանի մատուռ (այժմ պահպանվել են միայն հիմքերը), որտեղ կատարվել են հոգեհանգստի արարողություններ։

  3. Հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են նաև 4-րդ դարի եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը, որը համարվում է Հայաստանի հնագույն քրիստոնեական տաճարներից մեկը, ինչպես նաև հնգաստիճան պատվանդանով վերգետնյա կառույցի մնացորդներ։

  1. Թանգարանի տարածքում պահպանված հարթաքանդակները համարվում են վաղ քրիստոնեական հայկական արվեստի գլուխգործոցներ։

  2. 2022 թվականի մայիսի 26-ի կառավարության որոշմամբ այս տարածքը ստացել է պատմամշակութային արգելոցի կարգավիճակ՝ զբաղեցնելով 0.17804 հեկտար տարածք։

Այսօր թանգարանը բաց է հետազոտողների և զբոսաշրջիկների համար՝ հանդիսանալով Արագածոտնի մարզի ամենակարևոր «կենդանի պատմության» կետերից մեկը։