«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, Արագածոտնի մարզում 27 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «ՋՐԱՌ» ընկերության կողմից «Մանթաշի» ջրամբարի ջրթող փականի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: