Արագածոտնում փակ են Ամբերդի և Քարի լճի ճանապարհները

· Արագածոտն

Արագածոտնում փակ են Ամբերդի և Քարի լճի ճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։