Թալինում կայացել է Կայուն էներգիայի շաբաթին նվիրված ֆլեշմոբ. Թալինի համայնքապետարան
· Թալին

ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 2026 թվականի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Թալին քաղաքի կենտրոնական հրապարակում «Ֆլայթ» ժամանակակից պարային համույթի սաների մասնակցությամբ անցկացվեց արևի և կայուն էներգիայի գաղափարը խորհրդանշող գեղեցիկ ֆլեշմոբ։
Պարային ելույթը ստեղծագործական ձևով ներկայացրեց վերականգնվող էներգիայի, բնության պահպանության և կայուն ապագայի կարևորությունը՝ միավորելով երեխաների էներգիան, արվեստն ու դրական տրամադրությունը։