Մեկնարկում է «Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը. Միավորող կամուրջ ՍՀԿ

· Աշտարակ

Մեկնարկում է «Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը. Միավորող կամուրջ ՍՀԿ

«Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ-ն և «Ոսկեհատ» երիտասարդական ՀԿ-ն մեկնարկում են նոր երիտասարդական ծրագիր, որի նպատակն է ձևավորել Աշտարակ համայնքի ակտիվ երիտասարդների շարունակական ցանց։

Ծրագրի առաջին փուլը եռօրյա վերապատրաստումն է, որը կանցկացվի օգոստոսի 1–3-ը։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և հմտություններ՝ երիտասարդական մասնակցության, առաջնորդության, հաղորդակցության, թիմային աշխատանքի և համայնքային ներգրավվածության վերաբերյալ։

Ծրագրին կարող են դիմել Աշտարակ համայնքում բնակվող 15-30 տարեկան երիտասարդները։

Դասընթացից հետո մասնակիցները՝ կդառնան երիտասարդ դեսպանների ցանցի անդամ,

կմասնակցեն հանդիպումների և քննարկումների,

կներգրավվեն կամավորական աշխատանքներում,

կմասնակցեն մեր կազմակերպությունների ծրագրերին և միջոցառումներին,

ցանկության դեպքում կկարողանան զարգացնել սեփական գաղափարներն ու նախաձեռնությունները՝ ստանալով խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն։

Եթե ցանկանում ես նոր գիտելիքներ ձեռք բերել, նոր մարդկանց ճանաչել և ակտիվորեն ներգրավվել Աշտարակ համայնքի երիտասարդական կյանքում, միացի՛ր մեզ։

Դիմելու հղում՝ https://forms.cloud.microsoft/e/c7HkKer0Mq

Վերջնաժամկետը՝ 29.07.2026

«Աշտարակի երիտասարդ դեսպաններ» ծրագիրը իրականացվում է «Միավորող կամուրջ» և «Ոսկեհատ» ՀԿ-ների կողմից՝ Աշտարակի համայնքապետարան