Թալինում մեկնարկում են մասնակցային բյուջետավորման հաղթող ծրագրերի շինարարական աշխատանքները. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Թալինում մեկնարկում են մասնակցային բյուջետավորման հաղթող ծրագրերի շինարարական աշխատանքները. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանը հայտնում է, որ սույն թվականի օգոստոսի 20-ից կսկսվեն 2026 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված հետևյալ ծրագրերի շինարարական աշխատանքները՝

1-ին տեղ՝ «Արագածավան բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգում»,

2-րդ տեղ՝ «Դավթաշեն բնակավայրում պուրակի կառուցում»։

Մասնակցային բյուջետավորումը համայնքի կառավարմանը բնակիչների անմիջական մասնակցության կարևոր ձև է․ այս գործընթացում յուրաքանչյուր առաջարկ կարող է վերածվել ծրագրի, յուրաքանչյուր ձայն՝ որոշման, իսկ քվեարկության արդյունքը՝ իրական փոփոխության։

Այսպիսով՝ բնակիչներն իրենց ձայնը լսելի են դարձնում և կարևոր ներդրում ունենում սեփական բնակավայրերի զարգացման գործում։