Թալինում կբացվի ամբողջովին վերակառուցված ամֆիթատրոնը. Թալինի համայնքապետարան
· Թալին

Թալինի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Թալին քաղաքի ամֆիթատրոնի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների հաջող ավարտի կապակցությամբ Թալինի համայնքապետարանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հետ համատեղ, կազմակերպում է ամֆիթատրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 30-ին, ժամը 11:00-ին, Թալինի զբոսայգու տարածքում գտնվող բացօթյա ամֆիթատրոնում։
Սիրով հրավիրում ենք Թալին համայնքի բնակիչներին, երեխաներին, նրանց ծնողներին, տատիկ-պապիկներին և բոլոր ցանկացողներին մասնակցելու այս գեղեցիկ և խորհրդանշական միջոցառմանը։
Ծրագրում նախատեսված են՝
ամֆիթատրոնի բացման և ժապավենի կտրման հանդիսավոր արարողություն,
ողջույնի և շնորհավորանքի խոսքեր,
մշակութային ծրագիր,
շրջայց վերակառուցված ամֆիթատրոնում և զբոսայգու տարածքում։
Սիրով սպասում ենք ձեր մասնակցությանը՝ միասին նշելու Թալին քաղաքի մշակութային կյանքի համար կարևոր այս իրադարձությունը։