Ապարանի համայնքապետարանը զգուշացնում է՝ բարձրացել է հրդեհների վտանգը
· Ապարան

Ապարանի համայնքապետարանը զգուշացնում է.
Վերջին օրերին բարձրացել է անտառածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհների վտանգը:
Հնարավոր հրդեհների վտանգը նվազեցնելու նպատակով Ձեզ ենք ներկայացնում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները և հրդեհները նվազեցնելու և կանխելու նպատակով կազմված ուղեցույցը:
Մասնավորապես արգելվում է ՝
Վառել խարույկ արգելված վայրերում
Լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է
Նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ
Ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով՝ աշխատող շարժիչների դեպքում
Շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները
Կատարել չոր խոտի, խոզանի այրում
Արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ
Թողնել դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:
ՀԻՇԵՔ, ՈՐ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: