Բացահայտիր Արագածոտնը-Լեսինգի լիճ

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Լեսինգի լիճ

Լեսինգի լիճը Արագած լեռան հրաշալի բարձրլեռնային լճերից մեկն է։ Այն անհոսք լիճ է, որն առաջացել է սառցադաշտային կառի հատակում՝ մորենային արգելափակման հետևանքով։ Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձյունով։

​Մակերեսը՝ 0,016 կմ²

  • ​Առավելագույն խորությունը՝ 2,5 մ

  • ​Ջրի ծավալը՝ 18,800 մ³

  • ​Ջրի ջերմաստիճանը՝ ամռանը հասնում է մինչև 9 °C

  • ​Ջրի հատկանիշները՝ մաքուր է, սառնորակ և քաղցրահամ

  • ​Սնումը՝ հալոցքային

​

Լիճը կոչվել է ի պատիվ ականավոր ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լևինսոն-Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդրկովկասյան արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։

Դեպի Լեսինգի լիճ երթուղին հիմնականում անցնում է հետևյալ կերպ․ սկզբում ամենագնացով կամ բեռնատար ավտոմեքենայով կարելի է հասնել մինչև Ումրոյ լիճ, որտեղից էլ սկսվում է հետիոտն քայլարշավը դեպի Լեսինգի լիճ։

​Տեղակայումը. Հայաստան, Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 8-11 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի արևելյան գագաթից 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 3300-3320 մ բարձրության վրա։

Կոորդինատներ.

40°31′31″N 44°14′08″E