Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում հուլիսի 29-ին
· Ապարան

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 29-ին ժամը 11:30-16:00-n կդադարեցվի ք.Ապարան Հ. Թումանյանի, Գր.Լուսավորչի, Գրիբոյեդովի, Գր.Նարեկացու փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: