Ապարանում և Շենավանում կառուցվում են նոր սերնդի դպրոցներ. Ապարանի համայնքապետարան

· Արագածոտն

Ապարանում և Շենավանում կառուցվում են նոր սերնդի դպրոցներ. Ապարանի համայնքապետարան

ՀՀ կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Ապարան քաղաքում և Շենավան վարչական տարածքում այս պահին կառուցվում են դպրոցների նոր և որակյալ մասնաշենքեր:

Այս ծրագիրը հնարավորություն կտա համայնքի աշակերտներին իրենց կրթությունը ստանալ ժամանակակից, նորոգված, նորագույն տեխնոլոգիաներով և կրթական նոր չափորոշիչներին համապատասխան դպրոցներում:

Ծրագրի շրջանակում Ապարան համայնքում շարունակվում է կառուցվել կամ հիմնանորորգվել մանկապարտեզներ և դպրոցներ:

Ապարանի համայնքապետարան