Թալինի համայնքապետարանը կոչ է անում ժամանակին կատարել հարկային պարտավորությունները. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինի համայնքապետարանը կոչ է անում ժամանակին կատարել հարկային պարտավորությունները. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանից տեղեկացնում են.

Ղեկավարվելով ՀՀ Հարկային Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժինների պահանջներով,

հորդորում ենք ժամանակին և առանց ուշացումների կատարել հարկային

պարտավորությունները (անշարժ գույք, փոխադրամիջոցների գույքահարկ, վարձակալություն,

աղբահանություն), հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ գումարներն ուղղվելու են

բնակավայրերի բարեկարգմանն ուղղված ծրագրերին և բնակիչների սոցիալական պայմանների

բարելավմանը։

Ինչպես նաև իրազեկում ենք այն քաղաքացիներին, ովքեր տարիներ շարունակ չեն կատարել

իրենց հարկային պարտավորությունները, առաջարկում ենք մեկամսյա ժամկետում

համայնքապետարանից ճշտել պարտքերի չափերը և կատարել վճարումներ, այլապես

կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Տեղեկացնում ենք նաև, ֆիզիկական և իրավաբանական անձանց, եթե մինչև ս/թ-ի

նոյեմբերի 30 – ը չկատարեն իրենց սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հարկային

պարտավորություննեերը՝ տարեկան և 2-րդ կիսամյակ, ապա պարտավորությունների վրա

կաշխատի տույժեր՝ օրենքով սահմանված կարգով և չափով։

Թալինի համայնքապետարան