Բացահայտիր Արագածոտնը- Զորավար Անդրանիկի կիսանդրին Վերին Սասնաշենում

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը- Զորավար Անդրանիկի կիսանդրին Վերին Սասնաշենում

Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում է գտնվում Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնող կիսանդրին, որը կանգնեցվել է 1978 թվականին։

​Հուշարձանի քանդակագործն է Կառլեն Նուրիջանյանը, իսկ դրա ստեղծման նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչը եղել է գյուղի 30-ամյա բնակիչ Վոլոդյա Մկրտչյանը։

Վերջինս երկար ժամանակ համոզել է քանդակագործին հանձն առնել այս գործը և իր վրա վերցրել նախագծի բոլոր ֆինանսական հոգսերը։ Ինչպես պատմում է նրա որդին՝ Հրաչ Մկրտչյանը, արմատներով սասունցի հայրը տարիներ շարունակ նպատակասլաց աշխատել է և միջոցներ խնայել, որպեսզի կարողանա Զորավարի արձանը տեղադրել հարազատ բնակավայրում։

​Հուշարձանի տեղադրումն իրականացվել է 1978 թվականի նոյեմբերին՝ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում։ Սկզբում Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը մտահոգությամբ է վերաբերվել առանց վերևների թույլտվության տեղադրված արձանին, սակայն ավելի ուշ, անձամբ տեսնելով և շատ հավանելով քանդակը, պաշտոնապես թույլատրել է դրա պահպանումն ու գոյությունը։

​Տեղակայումը. Վերին Սասնաշեն գյուղ, Արագածոտնի մարզ, Հայաստան

Կոորդինատներ.40.413200, 43.996100

Լուսանկարը `Հրաչ Մկրտչյանի