Գեղադիրում կառուցվում է նոր մանկապարտեզ՝ 60 փոքրիկի համար. Ծաղկահովիտի համայնքապետարան

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում կառուցվում է նոր մանկապարտեզ
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում ընթանում են 60 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկատուների վճարած հարկերի հաշվին՝ նպատակ ունենալով ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը, ապահովել երեխաների համար անվտանգ, ժամանակակից և բարեկարգ պայմաններ, ինչպես նաև նպաստել համայնքի կրթական ենթակառուցվածքների զարգացմանը։
Նոր մանկապարտեզի շահագործման արդյունքում Գեղադիր բնակավայրի երեխաները հնարավորություն կունենան հաճախել ժամանակակից չափանիշներին համապատասխան նախադպրոցական հաստատություն, իսկ համայնքը կունենա կրթական նոր և կարևոր ենթակառուցվածք՝ ի նպաստ ներկա և ապագա սերունդների։