Ապարանում շարունակվում են խմելու և ոռոգման ջրային համակարգերի հիմնանորոգման աշխատանքները. Ապարանի համայնքապետարան

· Ապարան

Ապարանում  շարունակվում են խմելու և ոռոգման ջրային համակարգերի հիմնանորոգման աշխատանքները. Ապարանի համայնքապետարան

Պետություն-համայնք սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ապարան համայնքի մի շարք վարչական տարածքներում իրականացվում են խմելու ջրի, ինչպես նաև ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ:

Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 596 մլն. ՀՀ դրամ:

Այս կարևոր նախաձեռնությունը պատմական է մի շարք բնակավայրերում: Աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի կառավարել ջրային համակարգը և բարձր որակով սպասարկել բնակիչների խմելու ջրերի սպասարկումը:

Ապարանի համայնքապետարան