Վ. Պետրոսյան փողոցի մի հատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար. Աշտարակի համայնքապետարան

· Աշտարակ

Վ. Պետրոսյան փողոցի մի հատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար. Աշտարակի համայնքապետարան

Աշտարակի համայնքապետարանը

տեղեկացնում է, որ ճանապարհաշինական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 31-ից՝ 2 ամիս ժամկետով, կսահմանափակվի Վ. Պետրոսյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկից մինչև Վ. Պետրոսյան 1 հասցեն ընկած հատվածի երթևեկությունը։

Համայնքապետարանը հորդորում է վարորդներին նշված ժամանակահատվածում ընտրել այլընտրանքային երթուղիներ։

Քաղաքապետարանը հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար։