Բացահայտիր Արագածոտնը-Սայլալիճ

Սայլալիճը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջին:
Այն տեղակայված է ծովի մակերևույթից 3148 մետր բարձրության վրա, իսկ մակերեսը կազմում է 0.4 հա:
Վարչականորեն լիճը ներառված է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարգի աշխարհագրական օբյեկտների ցանկում:
Արագածի մյուս հայտնի լճերի (Քարի լիճ, Ռապի լիճ, Մտանալիճ) նման Սայլալիճն ունի հիմնականում հալոցքային և անձրևային սնուցում: Լիճը շրջապատված է ալպյան մարգագետիններով ու լեռնային գեղեցիկ տեսարաններով:
Տեղակայումը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Արագած լեռան արևմտյան լանջ
Կոորդինատները՝ 40.50556° N, 44.11306° E
Լուսանկարը `Armgeo. am - ի