Բացահայտիր Արագածոտնը-«Կզու աղջիկ» մատուռ

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-«Կզու աղջիկ» մատուռ

«Կզու աղջիկ» մատուռը պատմամշակութային հուշարձան է, որը ներառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Այս սրբատեղին աչքի է ընկնում իր պատմական մեծ արժեքով ու հարուստ հոգևոր ժառանգությամբ:

Մատուռի տարածքում պահպանվել են մի քանի բացառիկ պատմական կոթողներ. դրանց թվում են 5-6-րդ դարերով թվագրվող կոթողը, 10-11-րդ դարերի խաչքարը, ինչպես նաև 14-15-րդ դարերի խաչքարը:

Սրբավայրի տարածքը բարեկարգված է, դեպի մատուռ են տանում քարե աստիճանները, իսկ շրջակայքում տեղադրված են գեղեցիկ քանդակազարդ խաչքարեր ու հուշաքարեր:

​Տեղակայում՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Մեծաձոր գյուղ:

Կոորդինատներ՝ 40.4378° N, 44.1464° E