Բացահայտիր Արագածոտնը-Միրաքի լիճ (Հալավարի ջրամբար)

Միրաքի լիճը, որը հայտնի է նաև որպես Հալավարի ջրամբար, գտնվում է Հայաստանում։
Այն կառուցված է Հալավար գետի վրա և շահագործման է հանձնվել 1981 թվականին։ Ջրամբարի մակերեսը կազմում է 0,46 կմ², միջին խորությունը՝ 8 մետր, իսկ ջրատարողությունը՝ 5,5 միլիոն մ³։
Հոսքի կարգավորումն ունի սեզոնային բնույթ։
Պատվարը հողային է՝ ավազակավային միջուկով, որի երկարությունը 255 մետր է, իսկ առավելագույն բարձրությունը՝ 32 մետր։
Ջուրը բաց է թողնվում մետաղական խողովակաշարի միջոցով, և քանի որ ոռոգվող հողատարածություններն ավելի բարձր են, պատվարի մոտ կառուցված է ջրհան կայան։

Ջրամբարի թասի երկրաբանական անբարենպաստ պայմանների պատճառով տեղի է ունենում ջրի զգալի կորուստ։
Այս վայրն առանձնանում է շրջակա կանաչով, խորը լռությամբ ու խաղաղությամբ։
Տեղակայում՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ գյուղից 8 կմ արևելք, մոտ 2030 մ բարձրության վրա։
Կոորդինատներ․ 40.654083, 44.330333
Լուսանկարը`Ագնեսա Սահակյանի