Օգոստոսի 14-ին Ծաղկահովիտում միասնական ժամերգություն կանցկացվի

· Արագածոտն

Օգոստոսի 14-ին Ծաղկահովիտում միասնական ժամերգություն կանցկացվի

Արագածոտնի Թեմից հայտարարություն են արել․

«Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ

Արագածոտնի Թեմ»։