Էլեկտրաէներգիայի անջատումներ Արագածոտնի մարզում օգոստոսի 14-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի
14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Արագածոտնի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-17:00 Օշական գյուղն ամբողջությամբ, Ոսկեվազ գյուղ մասնակի, Բյուրական, Ագարակ, Աղձք, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Օրգով, Անտառուտ, Տեղեր գյուղեր
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: