Գողացել են Հովհաննավանք եկեղեցու խաչը

Գողացել են Հովհաննավանք եկեղեցու խաչը:
24News-ի հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ երեկ եկեղեցուց հաղորդում է ստացվել գողության վերաբերյալ:
«Ըստ նախնական տեղեկություննների՝ եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք»,- նշեցին ՆԳՆ-ից: