Ճանաչենք Արագածոտնի մարզի տաղանդներին - Սուրեն Հովհաննիսյան
· Աշտարակ

Հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985 թ.) և Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սուրեն Հովհաննիսյանը ծնվել է 1914 թվականի մայիսի 19-ին Աշտարակում (Ռուսական կայսրություն, Երևանի նահանգ, Էջմիածնի գավառ):
Թատերական կրթությունը ստացել է 1932-1936 թվականներին՝ սովորելով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիայում: Որպես դերասան՝ 1938-1941 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1945-1952 թվականներին՝ Ստեփանավանի, իսկ 1952-1986 թվականներին՝ Վանաձորի թատրոնում:
Իր ստեղծագործական ուղու ընթացքում Սուրեն Հովհաննիսյանը կերտել է բազմաթիվ հիշարժան թատերական դերեր, որոնցից են՝
Գիժ Դանիել — Շիրվանզադեի «Զարոգի»
Մարկոս Ալիմյան — Շիրվանզադեի «Քաոս»
Բալաբեկ — Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ»
Մարգար — Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»
Պաղտասար — Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
Պոլեժաև — Ռախմանինովի «Անհանգիստ ծերություն»
Զմուտին — Ա. Գալինի «Ռետրո»
Ատիլիո — Է. դե Ֆիլիպոյի «Ցիլինդր»
Դոն Աբիաս — Լոպե դե Վեգայի «Սևիլյայի աստղը»
Գևորգ — Ն. Մեսրոպյանի «Կապույտ ժապավեն»
Մոնտանելի — Է. Լ. Վոյնիչի «Բոռ»
Բացի թատերական գործունեությունից, 1986 թվականին նա նկարահանվել է նաև «Մենավոր ընկուզենի» ֆիլմում:
Սուրեն Հովհաննիսյանը կյանքից հեռացել է 1986 թվականի սեպտեմբերի 19-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր) ։