Բացահայտիր Արագածոտնը-Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրում վեր է հառնում նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի ստեղծման պատմությունը հավատքի, նվիրումի և սերունդների միասնական ջանքերի խորհրդանիշ է։ Սրբատեղիի կառուցման նախաձեռնությունը մեկնարկել էր դեռևս 1990-1991 թվականներին՝ գյուղի բնակիչ Հենզել Եղիազարյանի ջանքերով։ Սակայն երկու տարի անց, երբ սկսվեց Արցախյան գոյամարտը, Հենզելը մեկնեց ռազմաճակատ, իսկ ֆինանսական դժվարությունների ու պատերազմական իրավիճակի պատճառով շինարարական աշխատանքները ստիպված կանգ առան։ Եկեղեցին կիսակառույց վիճակում մնաց շուրջ 35 տարի, սակայն այդ ամբողջ ընթացքում էլ այն տեղացիների համար ծառայում էր որպես սրբազան ուխտատեղի։

​2020 թվականին՝ Հենզել Եղիազարյանի վախճանվելուց հետո, նրա զավակները փորձեցին շարունակել հոր սկսած գործը։ Նույն թվականին համագյուղացիների նվիրատվությունների շնորհիվ բարեկարգվեց եկեղեցու շրջակայքը, սակայն նոր բռնկված պատերազմի պատճառով շինարարությունը կրկին դադարեցվեց։ Պատմական ու հոգևոր այս կարևոր նախագիծը վերջնական հանգրվանին հասավ 2024 թվականին, երբ ստամբուլահայ բարերար Եփրեմ Բաղը ստանձնեց եկեղեցու հիմնական վերակառուցման ու աշխատանքների ավարտման հովանավորությունը։

​Եկեղեցու նախագծող ճարտարապետն է Ներքին Բազմաբերդի բնակիչ Աշոտ Ասատրյանը։ Տասնամյակների սպասումից հետո՝ 2025 թվականի սեպտեմբերի 14-ին, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հանդիսավորությամբ օծվեց և իր դռները բացեց հավատացյալ ժողովրդի առջև։

​Տեղակայում՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Ներքին Բազմաբերդ բնակավայր

Կոորդինատներ՝ 40.3875° N, 43.9580° E