Բացահայտիր Արագածոտնը-«Քարերի համբույրը» «Ագարակ» պատմամշակութային արգելոցում

«Ագարակ» պատմամշակութային արգելոցում գտնվող բնական ու պատմական ուշագրավ հուշարձաններից է ժայռային այս հետաքրքիր կազմավորումը, որը տեղացիներն ու այցելուներն անվանում են «Քարերի համբույր»։
Բնության կերտած այս հրաշալիքը ներկայացնում է իրար հպվող երկու ժայռաբեկորներ, որոնք քանդակագործական ճշգրտությամբ հիշեցնում են միմյանց ընդառաջ գնացող և համբույրի պահին հավերժացած երկու դեմք։
Այս յուրօրինակ քարակոփ հուշարձանը տեղակայված է ծիսական և պատմամշակութային հսկա համալիրի տարածքում։ Արգելոցն աչքի է ընկնում իր վաղ բրոնզեդարյան բնակատեղիով, ժայռափոր խորշերով, աստիճանահարթակներով, ինչպես նաև ծիսական նշանակություն ունեցող շրջանաձև ու պայտաձև փորվածքներով։ Բնական լանդշաֆտի և մարդկային ձեռտակտության համադրության շնորհիվ ամբողջ տարածքը վերածվել է բացօթյա հսկայական կոթողի։
Տեղակայումը և Կոորդինատները՝
Հուշարձանը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում՝ Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու երկու կողմերում՝ Ամբերդ գետի աջ ափին, հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա
Աշխարհագրական կոորդինատները՝ 40°17'50"N 44°16'42"E
Լուսանկարը `Անահիտ Վահանյանի