Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ագարակում բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը․ կա 1 զոհ․ մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա

Այսօր՝ ապրիլի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են մետաղական խողովակներ տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ագարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
